Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/574

Այս էջը հաստատված է

համախմբված քննադատները «Գրական դիրքերում» ամսագրի էջերում դատափետում էին Չ—ի ստեղծագործությունները (մանրամասնությունները տե՛ս Երկերի սույն հրատարակության VI հատորում։

ԼԻՐԻՔԱԿԱՆ ԱՆՏՐԱԿՏ

Բաժինն ամբողջովին առաջին անգամ տպագրվել է Երկ. տպագրվում է Երկ Չ—ի սեփական օրինակներից։

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

(էջ 129)

Թվագրել է 1930։ Առաջին անգամ տպվել է ԳԹ 1932 մայիսի 20—ի № 9—ում։ Տպագրվում է ԳԱԹ ՉՖ պահպանվող Երկ օրինակից։

Բնաբանն առել է Գ․ Մահարու «Երեք բարդի» բանաստեղծությունից (1926)։

Որ Վերհարեն դարձավ ծերուկ պոետը մեր — Ակնարկը վերաբերում է Հ. Հակոբյանին, որին Վերհարնի (1885—1916) հետ էր համեմատել Ա. Վ. Լունաչարսկին (1875—1933) Հակոբյանի երկերի ռուսերեն հրատարակության («Новое утро», Госиэдат, Москва—Ленинград, 1928) առաջաբանում։ Լունաչարսկին գրել է. «Մարդիկ, որ նրա ստեղծագործությունները ավելի լավ գիտեն, քան ես (ես չեմ տիրապետում հայերեն լեզվին և միայն հետագայում կարողացա ինչպես հարկն է ծանոթանալ նրա ստեղծագործությանը), ինձ դեռևս այն ժամանակ էին ասում, թե նա մեր հայկական Վերհարնն է» (տե՛ս А. Луначарский, Собрание сочинений, т. II, 1964, Москва, стр. 368).

Վոլտեր (1694—1778) — Ֆրանսիական գրող, փիլիսոփա, պատմաբան։

Բուալո Դեպրեո Նիկոլա (1636—1711) — Ֆրանսիական բանաստեղծ, քննադատ, կլասիցիզմի տեսաբան։ Նկատենք, որ Վոլտերին, և ավելի հաճախ Բուալոյին իր բանաստեղծություններում բազմիցս դիմում է Պուշկինը։

Գիլ Գիլբեր (1862—1925) — Ֆրանսիական բանաստեղծ, այսպես կոչված «գիտական պոեզիայի» տեսարան. Գիլը փորձում էր ջնջել տարբերությունը գեղարվեստական և գիտական մտածողության միջև։