Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/575

Այս էջը հաստատված է

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳԹ 39 Օ, վիթխարի Վոլթե՛ր, օ, Բուալո՛, Գի՛լ,

Գ, Երկ 126 Ինչ-որ դեղին հեղուկ դեմքս թրջեց․․․

128 Ողողված էր նաև... իմ ոսկեզօծ շապիկը։—

ARS POETICA

(Էջ 137)

I, II, III, IV, VI, VII, IX բանաստեղծությունները թվագրել է 1928. V, VIII, X, XI, XII, XIII, XIV, XV, XVI, XVII, XVIII, XII, XX, XXI բանաստեղծությունները՝ 1929։

Առաջին անգամ «Լիրիքական անտրակտ» խորագրով տպվել են I, II, III, IV, V, VI, XVII, XIX, XX բանաստեղծությունները, Չ-ի հետևյալ ծանոթությամբ.

«Լիրիքական անտրակտը» գրված է 1928—1929 թ․։ Նրա մեջ մտնող բանաստեղծությունների առաջին մասը խորհրդածություններ են այստեղ տպված նմուշների նման, երկրորդ մասը — էպիգրամներ և սատիրական բանաստեղծություններ» (տե՛ս ՆՈՒ, 1931, գիրք III, էջ 3—5)։

ՉՖ պահպանվում է XVI բանաստեղծության ինքնագիրը (սև տետրում «Ինձ» վերնագրով։ Նույն բանաստեղծության բնաբանը («Нет, Я не Байрон, Я другой...») առել է Յու․ Լերմոնտովի նույն տողով սկսվող բանաստեղծությունից (1832)։

Ars poetica — Լատիներեն է. Չ-ը թարգմանել է արվեստ քերթության (տե՛ս «Գիրք ճանապարհ»-ի նույնանուն բաժինը)։

Ֆաբր Ժան Անրի (1823—1915) — Ֆրանսիացի միջատաբան. նրա «Միջատաբանական հիշողություններ» գրքում հանգամանորեն շարադրված է միջատների կառուցվածքն ու կյանքը։

Բոդլեր Շարլ (1821—1867) — Ֆրանսիական բանաստեղծ։

Վերլեն Պոլ (1844—1895) — Ֆրանսիական բանաստեղծ։

«Ռուբայիները» — Չ-ի «Ռուբայաթ» գրքույկը լույս է տեսել 1927-ին Թիֆլիսում (տե՛ս Երկերի սույն հրատարակությունը, հ. III)։

Այն խեղճ պոետն էր...— Ակնարկը վերաբերում է Վ. Տերյանին։

Մեր Վերհարենը...— Ակնարկը վերաբերում է Հ. Հակոբյանին (1888—1937), և, իհարկե, շատ խիստ է ասված։