Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/581

Այս էջը հաստատված է

N. N.

(Էջ 166)

Թվագրել է 1929։ ՉՖ պահպանվում է էպիգրամի մեկ ինքնագիրը՝ «Ս. Ս.» վերնագրով, թվագրված՝ 1928։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինքն 3 Ա՛յ, թե ինչու է նա, իբրև մտքի գագաթ,

EX UNGUE LEONEM

(Էջ 167)

Պուշկինի նույնանուն բանաստեղծության (1825) թարգմանությունն է։ Թվագրել է 1928 ՉՖ պահպանվում է բանաստեղծության մեկ ինքնագիրը։

Ex ungue leorrem լատիներեն է՝ առյուծին ճիրաններից են ճանաչում։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինքն 5 Եվ ի՞նչ․— չմնաց գաղտնիք մեզանից

ՄԻ ԱՆՊՏՈՒՂ ԻՄԱՍՏԱՍԵՐԻ

(Էջ 168)

Թվագրել է 1928։ ՉՖ պահպանվում է էպիգրամի երկու ինքնագիրը. 1—ը սև տետրում «Հարց» (Հ. Գ. Ք—ին) վերնագրով, թվագրված 1929, 11—ը՝ առանձին պատառիկի վրա գրած, առանց վերնագրի, անթվագիր։

ՆԱՅԻՐՅԱՆ ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅՈՒՆ

(էջ 169)

Թվագրել է 1927։ ՉՖ պահպանվում է էպիգրամի մեկ ինքնագիրը, թվագրված՝ 1926․ II։

Հասցեագրված է հրապարակախոս, պատմաբան, սպեցիֆիկյան գործիչ Դ. Անանունին (Տեր—Դանիելան — 1880—1943), որ այդ տարիներին Հայաստանի հեղափոխության թանգարանի դիրեկտորն էր։