Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/582

Այս էջը հաստատված է

Քեռի Մախնո անվան տակ, ըստ երևույթին, նկատի ունի խմբապետ Շավարշին։

Դան Ֆ. Ի. (Գուրվիչ, 1871—2) — Մենշևիկների առաջնորդներից, հրապարակախոս և խմբագիր։

Սախնո Ն. Ի. (1884—1934) — 1918—1921 թթ. Ուկրաինայով գլխավորել է անարխիստական, կուլակային ելույթները սովետական իշխանության դեմ։

ԷՔՍՊՐՈՄՏ, ԳՐՎԱԾ ՀՈՂՄԻ ԺԱՄԱՆԱԿ

(էջ 170)

Թվագրել է 1928։ ՉՖ պահպանվում է էպիգրամի մեկ ինքնագիրը՝ «էքսպրոմտ, գրված փոթորիկի ժամանակ» (Հ. Գ. Ք.-ին) վերնագրով, թվագրված է 1928. II։

ԳԻՐՔ ՃԱՆԱՊԱՐՀԻ

Պոեմներ բաժնի, ինչպես և մյուս բաժինների բոլոր ստեղծագործությունները տպագրվում են Գճ-ից։

Ինչպես հայտնի է Գճ-ն ունեցել է առանձնակի ճակատագիր գրքի պատրաստի տպաքանակը 1933 թ․ աշնանն արգելվել է և ամիսներ հետո, 1934—ին, գիրքը լույս է տեսել փոփոխություննրով (փոփոխությունները կնշվեն առանձին երկերի ծանոթագրություններում)։ Ներկա հրատարակության համար խմբագրությունը նպատակահարմար գտավ հետևյալ կառուցվածքը, չխախտելով «Պոեմներ» ու «Տաղեր և խորհուրդներ» բաժինների ամբողջականությունը, ներկայացնել դրանք, և ապա՝ երկրորդ տարբերակին հավելված «Արվեստ քերթության» և «Գիրք իմացության» բաժինները։

Գճ-ն ժամանակին արժանացել է խիստ քննադատության, իր գրքին և նրա շուրջը ծայր առած քննադատությանը Հայաստանի սովետական գրողների առաջին համագումարում (1934, օգոստոսի 1—5) անդրադարձել է Չ—ը (Չ-ի ելույթի սղագրությունը տե՛ս Երկերի սույն հրատարակության VI հատորում)։

Գճ—ն նվիրել է դստերը՝ Արփենիկ Չարենցին (ծնվ. 1932), բնակվում է Երևանում։