Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/583

Այս էջը հաստատված է

ՊԱՏՄՈԻԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ

ՊՈԵՄՆԵՐ

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ (էջ 174)

Թվագրել է 1933․ IV. 6։

Մշակելով «Սասնա ծռեր» հայ ժողովրդական էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը, Չ—ը էպոսից շեղվել է Ձենով Օհանի մեկնությամբ, խտացնելով նրա մեջ օտարի լծին ստրկորեն հնազանդվելու գծեր։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ

(էջ 203)

Թվագրել է 1933. I։

Հայկ — Ըստ Ստ. Մալխասյանի «Հավանորեն՝ նախնի հայերի ազգային աստվածը կամ աստվածազարմ դյուցազն, հսկայական ուժով, կորովի աղեղնավոր, որ ապա մարդկացել է և ժողովրդական ավանդությամբ դարձել է հայ ազգի նահապետը, որից և ազգը ժառանգել է հայ անունը» (տե՛ս «Հայերեն բացատրական բառարան», հ. III, 1944, Երևան, էջ 38)։

Տրդատներ — Տրդատ անունով հայերը ունեցել են մի քանի թագավոր. ամենաճանաչվածը Տրդատ III է, որի գահակալության տարիներին Հայաստանում ընդունվում է (279 թ.) և տարածվում քրիստոնեությունը։

Վարդապետ Մինաս (Տիգրանյան Մինաս) — Իսրայել Օրու գործակիցը XVIII դ. սկիզբների հայ ազատագրական շարժման մեջ:

Իսրայել Օրի (մոտ 1659—1711) — Հայ ազատագրական շարժման գործիչներից. Չ—ը նկատի ունի իրանական և թուրքական լծից Հայաստանի ազատագրությունը սկզբում եվրոպական տերությունների և ապա (1701 թվականից) Ռուսաստանի հետ կապելու նրա գործունեությունը։ Իսրայել Օրու գործունեության հանգամանալից վերլուծությունն ու գնահատությունը տե՛ս ակադ. Աշոտ Հովհաննիսյանի «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» գրքում, գ. II, 1959, Երևան, էջ 225—641։

Հնամյա վեպում հանճարեղ — Հայ ժողովրդական էպոսում։