Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/586

Այս էջը հաստատված է

անդրշիրիմյան աշխարհում, որ ներկա դեպքում հայ ժողովրդի պատմության XIX դարն է և XX֊ի սկիզրները։

Ինչպես Վիրգիլը... ցույց տվեց մի oր քեզ — «Աստվածային կատակերգության» մեջ Դանթեին անդրշիրիմյան աշխարհում ուղեկցում է հռոմեական բանաստեղծ Վիրգիլիոսը (մ. թ. ա. 70—19)։

Քարոն — Հունական դիցաբանության մեջ սա ստորերկրյա աշխարհում իր մակույկով գետից անց էր կացնում մեռածների հոգին մեռյալների թագավորության աշխարհը, ըստ որում դրա համար ստանում էր վարձատրություն։

...գունատ մի մահիկ — Օսմանյան պետության զինանշանը։

...ելնում է մի այր գլխաբաց — Նկատի ունի Ղ. Ալիշանին (1820 — 1901)։

...դառնալով վարպետին — Այսինքն Դանթեին։

...այն կղզում — Ս. Ղազար կղզին, կղզում Մխիթարյան միաբանությունը հիմնվել է 1717 թ.. այդտեղ է անցել Ալիշանի կյանքի մեծագույն մասը։

Սևահեր, ահագին գլխով...— նկատի ունի Րաֆֆուն (1835 — 1888)։ Հաջորդ տողերում ակնարկվող Ֆահրատն ու Կարոն նրա «Կայծեր» վեպի հերոսներն են։

...մռայլ մի մարդ՝ մազերը գանգուր ու խռիվ — Նկատի ունի Ռ. Պատկանյանին (1830 — 1892)։

Վառվում էր բլուրի գլխին բարձրաբերձ բոցով մի կրակ — Այս և հաջորդ տողերով (ինչպես և պոեմի հաջորդ էջերի նման նկարագրություններով) Չ-ը նկատի ունի Դաշնակցության հիմնադիր Քր. Միքայելյանին (1859 — 1905)։

Բազմիցս ակնարկվող «երկաթե մեքենան» հետևյալ փաստն է. «...Ահագին գումարներ ծախսելով, մեծամեծ պատրաստություններով նա (Միքայելյանը — կազմ.) մի շատ նուրբ և վարպետ դավադրություն սարքեց, որի զոհը պիտի դառնար սուլթան Համիդը։ Այս մահափորձը տեղի էր ունենում 1904-ի գարնան սկզբին... Սելամլըքի արարողության ներկա լինելու համար Ելլդզի պալատն է մտնում մի եվրոպացի մի շքեղ կառքով, որի մեջ սարքված էր դժոխային մեքենան։ Մեքենան վաղաժամ պայթեց, սպանեց մի քանի զինվորներ, իսկ Համիդն անվնաս մնաց» (տե՛ս Լեո, «Անցյալից», 1925, Թիֆլիս, էջ 141)։