Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/59

Այս էջը հաստատված է

Եվ դրոշները արնանման,
Որոնց կապված ես դու հավիտյան
55 Եվ որոնց ներքո պիտի մեռնես...
. . . . . . . . . . . ․ ․ ․
. . . . . ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

ՀԱՏՎԱԾՆԵՐ ԱՌԱՋԻՆ ԳԼԽԻՑ


. .

60 Փողոցը եռ է ու շփոթ է.
Աղմուկ է. մեկն է մայիսի.
Աշխույժ՝ զնգում է առավոտը —
Եվ մեր երթի հետ միասին
Հոսում է հույսը, խնդությունը,
65 Թնդում է երգը բարձրաշառաչ,
Ու, սարսափած, Դաշնակցությունը
Նահանջում է մեր երթի առաջ...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

70 Խռիվ՝ լցրել են փողոցները
Գաղթականները, վանեցիք,
Եվ աղմկում են վարը, վերը
Խմբապետները տեղացի։—
Դաշնակ տղերքը, հին ջոջերը,
75 Մինիստրները ու պոչերը
Մինիստրների — զանազան
Մաուզերիստներ, օֆիցերներ,
Որոնք պատրաստ են «պատվով մեռնել»,
Միայն թե... ֆրոնտը չտեսած։
80 Նրանք կանգնած են խառը, խուռը,