Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/595

Այս էջը հաստատված է

Միքայել Մազմանյան (ծնվ. 1898) — Չ—ը Մազմանյանի հետ մտերմացել է 1919 թ., մտերմությունը շարունակվել է մինչև բանաստեղծի կյանքի վերջը (տե՛ս «Հիշողություններ Ե. Չարենցի մասին», Երևան, 1961, էջ 56—89)։

...սնելով գոթականն անմար — Գոթական է անվանվում XII—ից մինչև XIV—XV ղդ. միջնադարյան Եվրոպայի արվեստում իշխող ուղղությունը։

ԱՐՎԵՍՏ ՔԵՐԹՈՒԹՅԱՆ

Թվագրել է 1933—1934։ Բաժինն ամբողջովին տպագրվում է ԳՃ երկրորդ տարբերակից (առաջին տարբերակում չի եղել)։

ՍՈՆԵՏ

(էջ 399)

Թվագրել է 1933. IX. 20։ Բնաբանը Չ—ի «Դաշնակցականներին» բանաստեղծությունից է («էպիքական լուսաբաց»—ից)։

⁂ ԵԹԵ ՓԱԿՎԵՆ ՀԱՎԻՏՅԱՆ ԱՉՔԵՐԴ ԱՅՍՕՐ

(էջ 405)

Թվագրել է 1934. IV. 12։

ԳԱԹ ՉՖ պահպանվում է բանաստեղծության ինքնագիրը (անթվագիր)։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինքն 1—7 Եթե փակվեն հավիտյան աչքերս այսօր —

Չե[մ]ս տրտնջա [ես] դու մահից, որ տանում է

[ինձ] քեզ.


Գիտե[մ)ս, որ խեղճ է հավետ, անող ու անզոր

Մահը [իմ] քո դեմ [ու չունե՛մ վարանմունք, մահից։—]

ապա՝ Մահը քո դեմ, քո ոգու՝ անխորտակ ու մեծ։

Ա՛յն, որ տվել է կյանքում բնությունը [ինձ իմ] քո

Աննինջ ոգուն — [ես] դու նրան արվեստով վսեմ,

Վեհ քերթությամբ զարդարուն — ե՛տ եմ տվել կրկին,