Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/597

Այս էջը հաստատված է

ԳԻՐՔ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ

Թվագրել է 1933 — 1934։

ԳԱԹ ՉՖ պահպանվում են ծանոթագրվող բաժնի ռուբայիների, դիստիքոսների և բեյթերի ինքնագիրը՝ «Մատյան մտածության» (Ռուբայիներ, դիստիքոսներ, բեյթեր. 1933—1934) խորագրով։

Շարքն ամբողջովին տպագրվում է ԳՃ երկրորդ տարբերակից առաջինում չի եղել)։

ՌՈՒԲԱՅԻՆԵՐ

(Էջ 409)

Հիշատակված ինքնագրերում Ա ռուբային թվագրել է 1934. II, Բ-ն հասցեագրված է՝ Մ-ին, Գ ռուբային թվագրել է 1934. II. 2, ԺԴ-ն՝ 1934. II. 6, ԺԹ-ն՝ 1934. II. 17, ԻԴ֊ն՝ 1934. IV. 15։

Գիշերով է ելնում որսի այդ թռչունը իմաստուն — Ըստ երևույթին նկատի ունի Գյոթեի «Իմ աստվածուհին» բանաստեղծությունը, որտեղ օրհներգվում է երևակայության և իմաստության գիշերային այցը բանաստեղծին, նրանց համատեղ խրախճանքը։

...Գուտենբերիգի հայրենիքում — Ակնարկում է այն ավերիչ քաղաքականությունը, որ նացիոնալ սոցիալիստական կառավարությունը Հիտլերի գլխավորությամբ 1933 թ. սկսած վարում էր Գերմանիայում, տպագրության գյուտարար Յ. Գուտենբերգի (1400 — 1468) հայրենիքում․ հրկիզումներ, ձերբակալություններ, դատավարություններ և այլն։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ա

Ինքն 1—2 Այս [գեշ] ուշ ժամին եկավ և մոտեցավ [իմ] քո ոգուն Իմաստության, կշռույթների գիշերային անմահ բուն.—

Բ

1 Ո՜վ իմաստուն, [անսահման] անհատակ է ու անտակ է

                                                       այս կաթսան.

ապա՝ Ո՛վ իմաստուն, մտքի ուժով չի սպառվի այս կաթսան.—

3 Խոր՝ խրեցին շերեփն իրենց, որ էությանը հասնեն —

ապա՝

3 Այդպես՝ միայն հայեցումո՛վ այն ձգտեցին դատարկել —

4 Բայց ո՛չ միայն հատակն, այլև մակերեսը չտեսան։