Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/60

Այս էջը հաստատված է

Պառլամենտի՛ մոտ ու հեռուն,
Վիճում են բուռն ու հախուռն,
Ու աղմկում են, ու եռում...

Եվ ճեղքելով այդ խառնիխուռն
85 Մարդկանց ամբոխը — ահա վերից
Գալիս է երթը բանվորների...
Նրանց շարքերը ամրակուռ են,
Նրանց ընթացքը — կարգապահ,—
Դա ընթանում է վեհը, նորը,
90 Դա ընթանում է — ապագան...

Կարմիր ծփում են դրոշները,
Հուրհուրատում են — ու բոլորին
Նրանք նետում են, ավետում են՝
«Իշխանությունը խորհուրդներին»։—
95 Հոսում է երթը խիտ ու թանձր,
Անցնում են՝ ծանր դոփելով,
Ահա հնչեց Ինտերնացիոնալը,
Թնդաց հանդուգն ու խրոխտ,—
Եվ բանվորները դեպոյի
100 Ավտոմոբիլում ապրանքատար
Հսկա մուրճերը խփելով
Եվ բորբոք քուրան պահելով վառ
Ահա երգում են ու առույգ են,—
Այդպես՝ երթում մեր ընդհանուր՝
105 Ճակատը բարձր ու հանդուգն՝
Մեծ Աշխատանքն է ընթանում...

Գալիս է երթը ու կանգնում է
Ահա դիմացը պառլամենտի.—
Եվ զինվորները մոտենում են
110 Ու միանում են ահա երթին,—
Երթի շարքերը խտանում են,