Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/604

Այս էջը հաստատված է

XLVIII
2 Պարզ ու հատու լուծվեցին — պարզ, մարդկային պայքարով։
L
1—2 Դու կարող էիր [կռահել] ըմբռնել, որ հարցը

«էության ու ձևի»—

Հարց է հողի ու հացի — և լուծվում է [դաժան]

անհաշտ պայքարով։—

ԲԵՅԹԵՐ
(էջ 425)


Թվագրել է 1334. IV. 16—18։
Ո՜վ երգասան... — Կարելի է հավասարապես հասցեագրել և Հաֆիզին և Օմար Խայամին։
Դու ասացիր... — Նման բովանդակություն ունեն պարսկական բանաստեղծ Հաֆիզի (1300—1389) գազելներից շատերը (տե՛ս Հաֆեզ, «Լիրիկա», 1957, Երևան)։
Կյանքի իմաստը...— Նկատի ունի պարսկական բանաստեղծ Օմար Խայամի (1040—1123) քառյակները. նման բովանդակություն ունի, ասենք, այս քառյակը.
Առավոտ է, մի վայրկյան մեզ տանք վարդագույն գինուն,
Քարին զարկենք այն շիշը՝ կոչվող պատիվ ու անուն,
Երկար—երկար հույսերից միանգամայն ձեռ քաշենք,
Մեզ տանք երկար հյուսերին ու քնարին օրն ի բուն։
(Տե՛ս Օմար Խայամ, «Քառյակներ», 1959, Երևան, էջ 54)։
Ոսկեզօծել է բազում շահերի...— Նկատի ունի պարսկական բանաստեղծ
Աբուլ Քասիմ Ֆիրդուսու (ծնվ. 934—941, մեռ. մոտ 1020) «Շահնամե» դյուցազնավեպը։
Խոսքդ եղավ զառ ու զարբաբ... — Այս և հաջորդ տողերում Չ-ը
Սայաթ-Նովային (1722—1795) բնութագրում է իրեն բանաստեղծի բառ ու բանով։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ա

Ինքն 1 Ո՜վ երգասան, կյանքըդ եթե երգ ու գինի էր,—

Գ

2 Բայց, ո՞վ Խայամ, մի՞թե դրանք քյարնանի մե՜ջ դու

փնտրեցիր։—