Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/606

Այս էջը հաստատված է

«Պատգամը» հայությանն ուղղված համախմբման կոչ է՝ Սովետական Հայաստանում կառուցելու իր ապագան։ Այս միտքը բանաստեղծը զարգացնում է նաև «Գիրք ճանապարհի» մյուս ստեղծագործություններում («Նորք», «Գովք խաղողի, գինու․․․» պոեմներում, տաղերում և խորհուրդներում)։

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ

(էջ 429)

Թվագրել է 1933. I. 28.

Վ. Տերյանի և Լոռու երգիչ Հովհ. Թումանյանի, լեզվին Չ-ը հանգամանորեն անդրադարձել է 1934 թ. հունիսի 28-ին կարդացած «Մեր գրական լեզվի զարգացման տենդենցները և Դ. Դեմիրճյանի լեզուն» զեկուցման մեջ (զեկուցման սղագրությունը տե՛ս Երկերի սույն հրատարակության VI հատորում)։

Հ. Թ.

(էջ 432)

Թվագրել է 1933. IV. 15. այս և հաջորդ երկու քառատողը նվիրել է Հովհ. Թումանյանին (1869—1923)։

Ա. Մ.

(էջ 436)

Թվագրել է 1933. IV. 15. այս և հաջորդ քառատողը նվիրել է Ալեքսանդր Մյասնիկյանին (1886—1925)։

Բանաստեղծությունը տպագրվում է ԳՃ առաջին տարբերակից (II տարբերակում դրա փոխարեն զետեղվել է «Վ․Մ․» քառատողը)։

Ալ. Մյասնիկյանի հանդեպ Չ-ի վերաբերմունքի մանրամասնությունները տե՛ս Երկերի սույն հրատարակության VI հատորում, Մյասնիկյանին հասցեագրած նամակներում և օրագրերում:

Վ. Մ․

(էջ 438

)

Թվագրել է 1930. 14. III։ Տպագրվում է ԳՃ երկրորդ տարբերակից։