Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/607

Այս էջը հաստատված է

Գրել է բանաստեղծ Վլ. Մայակովսկու ինքնասպանության առիթով՝ 1930 թ. ապրիլի 14․ ուրեմն և թվագրված է սխալ, ամիսը պետք է լինի IV։

ՉՖ պահպանվում է «На линтературном посту» ամսագրի 1930 թ․ № 8-ը (ապրիլ․ առաջին էջում լուսանկար՝ Մայակովսկին դագաղում), ամսագրի վրա Չ—ն ինքնագրով գրել է.

«Սիրտըս խոց է,
Սիրտըս բոց է —
Ես ու՞մ ասեմ
Երգերըս...

Ե․ Չարենց»:


Մ. Մ.

(էջ 439)

Թվագրել է 1929. X. Լենինգրադ։ ՉՖ պահպանվում է բանաստեղծության մեկ ինքնագիրը (սև տետրում) — «Միսաք Մեծարենց» (էպիտաֆիա) վերնագրով։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինքն 1 Արյուն է եղել աշխարհում, եղել է դաժան մի պայքար.


2 Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի կեցած իրար դեմ։—

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՐՁԱՆԻՆ

(էջ 441)

Թվագրել է 1993. V. 30։ Խ. Աբովյանի արձանը (գործ Ա. Տեր—Մարուքյանի, 1875—1918) Երևանում, ներկայիս «Մոսկվա» կինո—թատրոնի առջև, բացվեց 1933 թ. հուլիսի 6-ին։ Արձանն այժմ փոխադրվել է Աբովյանի տուն թանգարան։

ԳՑՈԹԵԻՑ

(էջ 442)

Գյոթեի (1749—1832) «Jũngling, merke dir in Zeiten» քառատողի թարգմանությունն է։ Գյոթեն գրել է դա մահից մի փոքր առաջ (1832. I. 19). նրա գրական պատգամն էր երիտասարդությանը։