Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/611

Այս էջը հաստատված է

ԱՆԱԿՐԵՈՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ

(էջ 458)



Գյոթեի նույնանուն բանաստեղծության թարգմանությունն է՝ «Antiker Form sich nahernd» գրքից։

Թվագրել է 1933 V. 17։

ԹԱՓԱՌԱԿԱՆԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԵՐԳԸ

(էջ 459)



Գյոթեի նույնանուն բանաստեղծության թարգմանությունն է, երեք տարբերակով, որոնք Չ-ը թվագրել է 1933. V. 17—20։

Գյոթեի այս բանաստեղծությունը համաշխարհային պոեզիայի զարդերից է. դրանով էլ պետք է բացատրել Չ-ի ջանքերը. բնորոշ է, որ տարբեր գրողներից կատարած և ոչ մի թարգմանություն Չ-ը չի ներկայացրել տարբերակներով։

«Թափառականի գիշերային երգը» հետաքրքիր է և իր «կենսագրությամբ». Գյոթեն այն գրել է Կիկելխանի լեռան գագաթի՝ անտառապահի խրճիթի պատին, մատիտով, 1780 թ. սեպտեմբերին։ Մահից մի տարի առաջ (1831 թ.) նա նորից է այցելել այդ խրճիթը և, նորից կարդալով բանաստեղծությունը, թախծոտ արտասանել՝ «Այո՛. Սպասիր մի փոքր՝ կքնես և դու» (տե՛ս Гете, Собрание
сочинений, т. I, Москва—Ленинград, 1932, стр. 561)։

ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ԷՊԻԳՐԱՄՆԵՐԻՑ

(էջ 462)



Գյոթեի «Վենետիկյան էպիգրամներ» («Epigramme. Venedig»—1790) շարքից V-րդ էպիգրամի թարգմանությունն է։ Թվագրել է 1933. V. 21։

ՄԱՏԸՌՎԱԿ

(էջ 463)



Թարգմանություն է Գյոթեի «Արևմտա-արևելյան դիվանի» («West—Oestlicher Divan») «Մատռվակի գրքից»։ Թվագրել է 1933. V. 21։