Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/612

Այս էջը հաստատված է

ԵՐԳ ԵՎ ՔԱՆԴԱԿ

(էջ 464)



Գյոթեի նույնանուն բանաստեղծության թարգմանությունն է՝ «Արևմտա-արևելյան դիվանից» («Երգչի գրքից»)։ Թվագրել է 1933. V. 21։

ՊԻՆԴ ԵՎ ԱՄՈՒՐ

(էջ 465)



Գյոթեի նույնանուն բանաստեղծության թարգմանությունն է նույն «Երգչի գրքից»։ Թվագրել է 1933. V. 21։

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

(էջ 467)



Պուշկինի «Бог веселый винограда» (1832) տողով սկսվող բանաստեղծության թարգմանությունն է։ Թվագրել է 1938․ V․ 18։

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

(էջ 468)



Պուշկին «Жил на свете рыцарь бедный» (1829) տողով սկսվող բանաստեղծության թարգմանությունն է։ Բնագիրը 14 տուն է. Չ-ը բաց է թողել III, VI, VII, XII—XIV տները։ Թվագրել է 1933. V. 18։

Մինչև վերջին հրատարակությունները բանաստեղծությունը Պուշկինի երկերում զետեղվել է «Сцены из рыцарских времен»
վերնագրով։

ԱՇԽԱՏԱՆՔ

(էջ 470)



Պուշկին ի նույնանուն («Труд»—1830) բանաստեղծության թարգմանությունն է. թվագրել է 1933. V. 17։