Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/614

Այս էջը հաստատված է

ԳԱՐՈՒՆ

(էջ 483)

Թվագրել է 1927․ Երևան. գրած պետք է լինի մայիսի սկիզբներին, թերևս մայիսի 1-ին։

Տպվել է ԽՀ 1928 թ. փետրվարի 5-ի № 30-ում։ Տպագրվում է նույնից։


ՄԱՀՎԱՆ ՔԱՅԼԵՐԳ

(Կանտոնի կոմունարների հիշատակին)

(էջ 486)

Անթվագիր է․ գրել է 1927 թ. դեկտեմբերի 16-18-ը, Կանտոնի ապստամբության պարտության օրերին։

Առաջին անգամ տպվել է Կոմ 1927 թ. դեկտեմբերի 19-ի № 294 (Չ-ն այդ օրերին Բաքվում էր և աշխատում էր Կոմ խմբագրատանը որպես բաժնի վարիչ)։ Անմիջապես արտատպել են «Պրոլետար» (Թիֆլիս) և «Ավանգարդ» (Երևան) լրագրները (դեկտեմբերի 23, № 57. դեկտեմբերի 24, № 102)։

Կանտոնի բանվորների և զինվորների ապստամբությունը հաղթանակում է 1927 թ. դեկտեմբերի 11-ին, ստեղծվում է ժողովրդական կոմիսարների խորհուրդ։ Սակայն չինական ռեակցիոն կառավարությունը Չան-Կայ-Շիի (ծնվ. 1887) գլխավորությամբ ճնշում է ապստամբությունը (երեք օրվա ընթացքում մահապատժի են ենթարկվում յոթ հազար մարդ)։

ԱՅՍ ԳԱՐՈՒՆԸ

(էջ 488)

Անթվագիր է. գրել է 1928 թ. մարտի սկզբներին։ Տպվել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի 1928 թ. № 2-ում, էջ 9։ Այնուհետև զետեղվել է «Գրականության դասընթաց»-ում (2-րդ աստիճ. 2-րդ խմբի (ուսման 6-րդ տարի), Հայպետհրատ, Երևան, 1928, էջ 71)։

Տպագրվում է ամսագրից։