ՉՈԻԳՈԻՆԵ ՄԱՐԴԸ
На берегу пустынных волнСтоял он, дум великих полн․—
А. ПУШКИН
Там, где сливаяся шумят,
Обнявшись, будто две сестры,
Струи Арагвы и Куры,
Был монастырь.
И. ЛЕРМОНТОВ Այս ձորում ահա, անհողդողդ—վեհ,
Կանգնած է Մարդը այդ չուգունե։—
Դիմացը — լե՛ռն է սրագագաթ,
Որի այն խոժոռ գագաթին ցից
5
Թառել է վանքը, որպես արծիվ։
Ներքևը, վարը, ահա վարար
Հոսում է գետը։— Նրա ափով,
Որպես մի հողե ժապավեն գորշ՝
Բարակ ձգվում է ահա շոսսեն։—
10
Քանի՜ դարեր է այստեղ հոսել
Այսպես այս գետը, քշել հեռուն
Պղտոր ջրերը իր վարարուն
Եվ իր ափերին ամայի—սև
Լոկ խոժոռ ժայռեր այստեղ տեսել
15
Եվ այդ ժայռերի գրկում կքած՝
Լենինի արձանը Զագէսում։