Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/69

Այս էջը հաստատված է

Իր հին ափերը չափչփեցին։
Հետո մի ըմբոստ, ժիր ժողովուրդ
Բռնեց ափերը ու խլրտաց։—
50 Իսկ գիշերները ոսկեշղթա
Ձգվում էր լույսը դեպի հեռուն
Ու առկայծում էր իր ջրերում
Նրանց վառ բույրը։— Առավոտից
Մինչև խավարը իջներ գետին՝
55 Ներքևը, վարը, ձորամիջում
Եռում էր կյանքը ու շառաչում:
Մի հսկայական պողպատե ցուլ
Փորում էր հողը:— Բառաչով ցուրտ
Թռչում, փնչում էր երկաթե ձին:
60 Որպես մի քարե պառաված ցին,
Իր այն բարձունքից դարավոր—վեհ՝
Քրքջում էր վանքը չարությամբ լի:—
Եվ այդ քրքիջը անլսելի —
Չարագուշակ էր։— Սակայն անցան
65 Օրե՜ր, նո՛ր օրեր, օրեր էլի՛ —
Եվ այդ քրքիջը դարձավ սարսափ։
Իր կույր աչքերով մի օր տեսավ
Ներքևը, վարը, նա հուն մի նոր,
Եվ այդ վիթխարի, քարե հունով
70 Հոսեց հին գետը։— Սակայն ինչո՞ւ,
Ինչո՞ւ է գետը ահեղ փնչում,
Եվ ինչո՞ւ նրա հորձանքի դեմ
Կանգնեց պատնեշը այդ բետոնե,
Եվ գետը, գետը դարձավ խոնարհ...
75 Հետո կրակներ ցոլացին վառ,
Կարծես երկինք էր գետից ելել,
Օ, մի նո՛ր երկինք բյուրարեգակ...
Այդ արևներից ոսկեկրակ