Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/71

Այս էջը հաստատված է

110 Եվ, քարե սիրտը այդ ահով լի՝
Նա լուռ նայում է հեռուներին,
Նայում է՝ աչքը ահեղ մահի —
Եվ լուռ է շուրջը ու ամայի։ —
Մռայլ է վանքը։— Կպած ժայռին,
110 Որպես մահամերձ մի ցին վայրի՝
Շնչում է ծանր, հազիվ հևում։—
Անցնում է կյանքը․.. Ու ներքևում,
Որպես մի հսկա, անհողդողդ—վեհ՝
Կանգնած է Մարդը այդ չուգունե...

1927—1929