Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/76

Այս էջը հաստատված է

Աճում է ահը:—

Վերը, այնտեղ,

Նեղ սենյակներից մեկում, հանդարտ
Նստած է փոքր, աշխույժ մի մարդ։
120 Հասակը կարճ է։— Աչքերի մեջ
Աննկատելի ժպիտ կա մի.
Ամբողջ մարմինը միանգամից
Շրջում է նա, երբ նայում է ե՛տ։—
Նա աշխատում է խորասուզված։—
125 Մեկ—մեկ մարդիկ են մտնում դռնից,
Որին հսկում են երկու կարմիր
Զինվորներ՝ հագած զգեստներ պարզ։
Նա աշխատում է խորասուզված,
Ինչ—որ թեզեր է գրում նա, երբ
130 Հնչում է զանգը հեռախոսի։
Իր աթոռի հետ նա միասին
Շրջվում, առնում է փողը, անշարժ
Մի պահ լսում է. դեմքի վրա
Նստում է հոգսը։— Հետո հանկարծ
135 Կարծես ցնցում է մի ձեռք նրան.—
«Ավրո՞րա... ի՞նչ... է՞... չե՞ն հանձնըվում․․․
Արդեն ուզում եք... ի՞նչ... կրակե՞լ...»—
Վայրկյանը դար է արդեն թվում։
Նա մտածում է: Ակնթարթ մի
140 Մնում է համր։— Հետո հանկարծ
Հպում է փողը շրթունքներին,
Շնչում է ծանր — ու կամացուկ
Հրամայում է.—

«Կրակեցե՛ք»:


145 ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Աճում է ահը։
1929. Լենինգրադ