Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/80

Այս էջը հաստատված է

80

Արդեն ինքն էլ այդ «վեհ» ճանապարհով։—
Եվ թվում էր նրան, թե իր գլխին
Շառաչում են շանթեր,— և իր սրտում
Հրդեհներ է վառում անիրական մի կին,
Մի հանճարեղ աղջիկ... Անհագ թերթում
85 Ու կարդում էր անվերջ, մինչև հոգներ։
Զգաց՝ քաղցած է քիչ, իսկ գրպանում...
Ընդամենը ուներ... երկու կոպեկ։

III


Երեկո էր արդեն, երբ նա, հոգնած,
Գիրքը դրեց մի կողմ։— Շուրջը նայեց —
90 Ամայի էր ալեյը։— Հանճարներին վայել
Մի շարժումով շոյեց նա իր ճակատն հանկարծ —
Եվ քայլերը ուղղեց ալեյից դուրս։
Այնտեղ, այգու դիմացը, կար մի փոքրիկ խանութ,
Որ վաճառում էր հաց։— Կես ֆունտ գնեց
95 Եվ գրպանում պահած՝ վերադարձավ կրկին
Նա ամայի ալեյը։— Շուրջը նայեց —
Չէր երևում ոչ ոք։— Նա սպասեց մի քիչ,—
Եվ սկսեց ուտել գաղտագողի։— Մտքում
Երազվում էր դեռ նա, այն հանճարեղ գերմարդը։—
100 Շուտով կիջնի գիշեր, այգի կգա Նվարդը...
Նա շտապով կերավ, վերջացրեց։— Հանկարծ
Մի շարժումով կրկին իր ճակատը շոյեց —
Եվ որոշեց, որ ինքը դառնալու է կյանքում...
Մի հանճարեղ պոետ։—
105 Նա որոշեց հանկարծ, միանգամից։—
Եվ սկսեց շրջել ալեյներում խաղաղ,
Հետո մտավ ակումբը, ուր մի քանի
Ուսանողներ՝ հարբած՝ բիլիարդ էին խաղում։
Ձանձրանալով՝ դանդաղ նա այդտեղից