Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/82

Այս էջը հաստատված է

ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՆԴԻՊՈԻՄ ՊԵՏՐՈՊԱՎԼՈՎՑԱՆ
                     ԱՄՐՈՑՈԻՄ

Ես, անբարբառ մի մանուկ,

Երկու ձեռքս պարզեցի...

ՄԻՔ. ՆԱԼԲԱՆԴՑԱՆ

Այս ամրոցի օդում՝ մգլահամ ու ճնշող
Ստվերներ են շրջում օրհասական,—
Եվ անցյալի մռայլ ոտնաձայնն է հնչում
Ինչպես մահվան քայլեր գհերոսական...
5 Ուրուների նման արնակարմիր ու վեհ,
Հայացքներում վճիռ ու տառապանք անգո՝
Տեսլանում են ահա մարտիրոսներն իմ դեմ՝
Եղերական ու սուրբ կերպարանքով։—
Այսպես, շարան-շարան, ստվերներ հի՛ն,
10 Հին անուններ — այնքան հերոսական,
Դեմքեր — և՛ պարզ, և՛ ջինջ, և՛ սիրելի —
Ահա կանգնում են իմ մտքի առաջ։
Սերունդներ են ամբողջ, մի վեհ բանակ,
Շռնդալով անցնող հաղթական երթ,
15 Հերոսության, փառքի մի ճանապարհ անհաս,
Հիմա դարձած անցած օրերի երգ...

Իսկ այս բակում ահա, ուր հիմա մի
Շենք կա կանգնած ուրիշ,— այստեղ ահա
Ա՛յլ բաստիոն է հին ու ամեհի
20 Ցցված եղել առաջ, որպես պահակ
Արքաների փառքի ու ցոփության...