Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/85

Այս էջը հաստատված է


ՄԵԾ ԱՌՕՐՅԱՆ


Գիշեր էր արդեն, երբ վերադարձավ։—

Ճամփին, փողոցում, քամին սանձարձակ
Հռնդում էր ցուրտ, փչում էր խոնավ
Եվ մտնում մինչև ոսկորները։— Նա
5 Մրսել էր թեկուզ և սրթսրթում էր
Ինչպես թրջած հավ,— ուղեղը սակայն
Եռում էր անսանձ խոհերի տապից։—
Իր ամբողջ կյանքում առաջին անգամ
Նա չնկատեց ցուրտը, չանիծեց
10 Աշխարհը, մարդկանց և իր բախտը բութ
Ու անաջողակ։— Ուղեղում — մտքեր
Նոր ու անսովոր, մտքեր, որոնք մեծ
Ու ճնշող էին, ու հրապուրիչ,
Ինչպես մի հեռու, հզոր, անծանոթ
15 Աշխարհից հնչող շռնդալից երգ։—
Եվ հիշում էր նա, նորից ու նորից,
Ամբողջը... նրանց դեմքերը, նրա
Խոսքերը և՛ պարզ, և՛ զարմանալի,
Ինչպես մեքենան այն հրաշագործ,
20 Որ գումարում է, հանում, բաժանում
Եվ բազմապատկում։ Այդպե՛ս, ճի՛շտ այդպես
Զարմացավ նա, երբ առաջին անգամ
Ցույց տվին նրան հաշվող մեքենան։—
Այդ զարմանալի մեքենան:— Իր գորշ,