Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/86

Այս էջը հաստատված է

25 Իր միապաղաղ կյանքում, ուր չկար
Ո՛չ մի բան լուսեղ ու զարմանալի,
Որ ամբողջովին մի շղթա էի գորշ,
Փոքրիկ հոգսերի,— որ տևում էր լոկ,
Որպես ռոճիկից—ռոճիկ ընթացող
30 Մի տաղտկալի երթ,— իր կյանքում դա մի
Հրաշք էր՝ վսեմ ու անիրական։—
Այդ զարմանալի մեքենան... Մի պահ,
Առաջին անգամ երբ նա դարձըրեց
Այդ մեքենայի կոթը,— մի վայրկյան
35 Կաշկանդեց նրան անդրաշխարհային
Մի երանություն։— Մի վայրկյան նրան
Թվաց, թե ինքը մի գերերկրային
Հանճարի ուժով պոկվեց առօրյա
Իր անաստղ կյանքից — և թռավ դեպի
40 Հրաշքով լեցուն աշխարհ մի ուրիշ,
Դեպի հեռավոր աշխարհն այն, որի
Փարթամ, դյութական կենցաղի մասին
Երազել է միշտ ինքը, որպես մի
Դրախտի մասին։— Որի գիտության
45 Ու հարստության մասին նա այնքան
Կարդացել է դեռ մանուկ հասակից
Անթիվ գրքերում ու ժուռնալներում։
Օ, չքնա՜ղ աշխարհ... — նա գուրգուրանքով
Շոյեց մեքենան մի քանի անգամ,
50 Հետո հուզմունքից փայլող աչքերով
նայեց հիմնարկի վարիչի դեմքին
Եվ ժպտաց մի պահ՝ գոհ ու հաղթական։—
Այո՛ , հուզմունքից փայլող աչքերով
նայելով անթարթ վարիչի դեմքին —
55 Ժպտաց նա մի պահ՛ գոհ ու հաղթական,
Եվ հետո, փայլող աչքերը կրկին