Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/91

Այս էջը հաստատված է

185 Ճանաչում է նա յուրաքանչյուրին,
Ինչպես սեփական իր կնոջը, կամ
Երեխաներին։ — Նստած էր Խեչոն,
Այդ վտիտ մարմնով բանվորը, որի
Դեմքին կա նստած մի’շտ դժգոհություն,
190 Ինչի՞ց — չգիտես։— Նստած էր Համոն,
Այդ հայհոյասեր լենինականցին,
Այդ պարծենկոտը, որ չի՛ հավանում
Ոչ ոքի՝ բացի սեփական անձից։ —
Մուկուչը հետո, այդ երիտասարդ
195 Բանվորը, որ միշտ ծաղրում է իրեն,
Սիրում է խմել և գնալ կինո,
Թեկուզ ունի մայր, կին ու երեխա,
Որ նայում են լոկ նրա վաստակին։ —
Նստած էր Հայրոն... Տպավորվել էր
200 Նրա ուղեղում մանավանդ նրա’,
Այդ տարիքն առած, բայց անգրագետ,
Կոպիտ, քչախոս, մի′շտ անբավական
Բանվորի դեմքը... Այդ մարդը, որի
Ամե’ն մի մազը ծանոթ էր իրեն,
205 Որին չէր սիրում ինքը և որից
Նա չէ’ր սպասում ոչինչ՝ վայրենի
Հայհոյանքներից և մութ, եսամոլ
Իղձերից բացի։— նա չէ՞ր, այդ Հայրո’ն,
Որ քիչ էր մնում սպաներ մի օր
219 Իր ընկերներից մեկին` մի փոքրիկ
Վեճի ժամանակ... Եվ այսպես — հերթով
Մտաբերում էր նա նրանց մեկ−մեկ,—
Մոտ հիսուն հոգի, որ նստած էին
Սկզբում դժգոհ, հոգնած դեմքերով։
215 Դահլիճը արդեն լցված էր ծխով,
Հորանջում էին արդեն ձանձրույթից,