Եվ այդ ամեհի երաժշտության,
Այդ ծխի, կապույտ մշուշի մի շիր,
315
Այդ բիլ լռության — տեսնում էր նա կոշտ,
Մազապատ, անտաշ դեմքը Հայրոյի,
Որ այնտեղ, բեմից, ձեռքը ծոծրակին,
Քաշում էր կարծես իր կոպիտ կրծքից,
Խոսքի ու խոհի անսովոր գլխից
320
Այնքան հասարակ ու գոտեպնդիչ
Բառեր... Օ, այո՛.— խոսում էր — Հայրոն...
Եվ ի՞նչ էր ասում.— օ, սովորական
Բառեր... Հասարակ, բայց զարմանալի
Խոսքեր... Հասարա՛կ.— օ, ոչ.— և եթե
325
Հասարակ էին խոսքերը նրա,
Ապա... ճիշտ այնքան հասարակ, որքան
Պարզ ու հասարակ է վերջ ի վերջո
Հաշվող մեքենան... այն զարմանալի,
Հրաշք—մեքենան։— Հայրոյի ասած
330
Խոսքերում անշուշտ ա՛յն էր իր համար
Թե՛ անակնկալ, թե՛ զարմանալի,
Որ ինքը... այո՛, չէ՛ր կարող երբեք
Երևակայել, որ նա, այդ Հայրոն,
Ընդունակ է գեթ գլխի՛ ընկնելու,
335
Թե ի՞նչ են ուզում մարդիկ իրենից,
Էլ ու՞ր մնաց, որ նա զգար իրեն
Անխախտ մասնիկը այն մեծ բանակի
Որ Երևանից մինչև Լենինգրադ
Ձայնում են իրար` ֆանտաստիկական
340
Եվ չտեսնված մի աշխատանքի,
Մի վեհ, վիթխարի մի գործի համար...
Խոսեցին հետո մյուսները։— Եվ —
Այն մարդիկ, որոնց ինքը ամեն օր
Տեսնում էր, ապրում հետները, և միշտ