Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/98

Այս էջը հաստատված է

Եվ սրանց... Ինչո՞ւ... Ի՞նչն է վախեցել
410 Կորցնել, բացի իր խեղճությունից,
Իր ճղճիմ, խղճուկ, անաստղ գոյության
Գորշ, անհրապույր հեռանկարից...
Խխունջի նման կառչած շարունակ
Իր ընտանիքին, հոգսերին, հացի
415 Չնչին փշրանքին, թաղված գլխովին
Այդ ամենի մեջ — չի կարողացել
Սթափվել, բանալ աչքերը, տեսնել
Իր շուրջը թափով թնդացող կյանքի
Ընթացքը թե՛ վեհ, թե՛ հերոսական...
420 Ինչո՞ւ, օ, ինչո՞ւ,— հարցնում էր նա
Ինքը իրենից,— և չէր կարենում
Գտնել իր հարցին պատասխան։— Արագ,
Կուրծքը դեմ տված քամու հորձանքին,
Քայլում էր նա՝ ողջ մարմինը թեքած,
425 Եվ քամու հնչեղ հորձանքում նա ա՛յլ
Ձայներ էր լսում, նոր ու կատաղի,
Տեսնում էր դեմքեր կոպիտ, անծանոթ,—
Եվ բարձրանում էր նրա մշուշոտ,
Բայց պայծառացած աչքերի առջև,
430 Ելնելով կարծես գիշերվա մուժից —
Մեր մեծ առօրյան... Մի նոր, վիթխարի
Իմաստ էր նրա աչքին ստանում
Այն ամենը, որ ինքը ամեն օր
Տեսնում էր, սակայն` անհասկանալի
435 Ինչ-որ պատճառովի նա չէ՛ր հասկանում
Մինչև այս գիշեր... Առաջին անգամ
Այդ հաշվետարը, այդ մարդը փոքրիկ,
Որ ապրել էր միշտ իր փոքրիկ, ճղճիմ,
Չնչին հոգսերով,— առաջին անգամ
440 Իր անաստղ կյանքում զգաց նա կյանքի