Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/111

Այս էջը հաստատված է

Կենտրոնաուղեղասարդը աներևույթ իր տեղից —և ահա, երևակայո՞ ւմ ես, — այնտեղ, Վոսփորի դալարագեզ ափերին, սուլթանների լպիրշ մայրաքաղաքում, լիմոնադի խցանի մի նման՝ թավ, թեթև թռավ անսիրտ դիվանագետների ժանգոտած ուղեղներում, որպես նայիրյան, այսինքն «Ընկերության» ոգու ցասումնալից մի ցույց, արդարության բողոք — պայթեց, օդը ցնդեց Բանկը Օտտոման... Եվ ի՞նչն էր, ի՞նչն էր։ Եթե ոչ նո՛ւյն Կենտրորոնասարդի ամենաաննշան թելերի ամենաաննշան շարժման ամենաչնչին հետևանքը — այն, որ թռավ, գահընկեց, Ելդզի մեծաշուք պալատներից Ելդզի ճիվաղը — նա, որի արյունարբու հայրենիքի մասին դրել էր, իր հեռու թելիկների միջոցով, դրել էր Կենտրոնասարդը, աշխարհիս առաջին մարդու և անկաշառ նայիրասերի բերանը՝ «Հիվանդ մարդը պետք է մեռնի» ճակատագրական պատգամը։ Օ, ո՞րը, ո՞րը պատմեմ, քանի որ բազում են մեծագործությունները նրա, բազում ու անհատնում։ Եվ ինչքա՜ն, ինչքա՜ն, ինչքա՜ն պիտի ծիծաղելի թվա այս ամենից հետո այն, միանգամայն ճի՛շտ որ անհանդուրժելի, հանգամանքը, որ այնպիսի մի մեծամիտ ոչնչություն, ինչպիսին էր պ. Մարուքեն, այդ ողորմելի «Գրաստամատյանը», հանդգնում էր զանազան երկմիտ, անթույլատրելի ակնարկներ անել, թղթե սլաքներ թռցնել «Ընկերության» հասցեին... Գիտեր, իհարկե, վաղո՞ւց շոշափել էր արդեն տեղական իր շնորհալի թելիկների միջոցով, այդ հանդուգն հանգամանքը Կենտրոնաուղեղասարդը, բայց շատ էր չնչին, շատ էր անարժան մժեղը որպեսզի ճանկերը շարժվեին և թռներ, հօդս ցնդեր պ. Գրաստամատյանը Բանկ Օտտոմանի