Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/117

Այս էջը հաստատված է

արմարհանքով, պ. Գրաստամատյան անվաներ ընկ. Վառոդյանը, ինչքան էլ նրա, առանց այն էլ աչքի ընկնող քթի ծայրը, համարյա թե միշտ ավելի ևս աչքի զարկեր իր անհաճո կարմրությամբ, որ, ինչպես ասում էին, հետևանք էր ոգելից ազդեցությունների, — չնայած, կրկնում ենք, այս բոլոր տարօրինակություններին — պ. Մարուքեն է՛ր և արժանի է ամենայն ուշադրության։ Երևակայո՞ւմ եք, նա, այդ հարբեցող «եվրոպացին» այդ երեկո հանդգնություն ունեցավ կատարելու այնպիսի մի մեծագործություն, որի համար արժե′ որ նա համարվ իմ միակ հերոսը, այդ կարմրաքիթ Դրաստամատյանը···

Նա գիտեր, այո — կարդացել էր արդեն պ. Դրաստամատյանը, որ պատերազմ է հայտարարված Տաճկաստանին, և միակ մարդն էր գուցե, որ, իրեն միայն հայտնի պատճառներով, դժգոհ էր դրանից: Կային ասողներ — ինչպես, օրինակ, Հաջի Մանուկոֆ էֆենդին, — որ «անարխիստ» է պ. Մարուքեն, այսինքն «անիշխանական». այնինչ ընկ·Վառոդյանն այն կարծիքն ուներ, որ նա, այսինքն պ· Մարուքեն, ոչ «անարխիստ» է, ոչ բան, այլ, պարզապես մի «մխի գլոխ», որին ճարկավոր է «խփել»։ Չգիտենք, որքա՞ն էր համապատասխանում իրականությանը ընկ· Վառոդյանի այդ կարծիքը պ· Մարուքեի մասին, բայց, հարկավոր է ասել, որ ընկ· Վառոդյանի այդ օրիգինալ կարծիքում կար, եթե ոչ ուղղակի, գոնե կողմնակի ճշմարտության որոշ տոկոս. գուցե, այո, ընկ. Վառոդյանի տեսակետից, այդ «մխի գլխին» հարկավոր էր «խփել», քանի որ, այո, — մենք չգիտենք, թե ուրիշ ինչ պատճառներ կային պ· Մարուքեի համար,