Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/127

Այս էջը հաստատված է

այո, նախ և առաջ ընկ. Վառոդյանին և ապա բժշկին և Օսեփ Նարիմանովին։ Չգիտենք‘ կապ ունեի՞ն արդյոք այդ շշուկներին, թե ոչ, բայց այդ օրերին էր հենց, որ Հինգհարկանի Շենքի հրամանների կողքին մի առավոտ քաղաքացիք փակցրած գտան — ուրիշ, նայիրատառ հրամաններ, ճիշտն ասած՝ հայտարարություններ, որոնց ներքևում, սպիտակի վրա սևով, ստորագրված էր՝ տպված էր նայիրատառ' Համազասպ Աստվածատրյան. — դա հենց ի’նքն էր' «Լույսի» կառավարիչ Համո Համբարձումովիչ Ասատուրովը — Մազութի Համոն... Այդ հայտարարություններր կանչում էին քաղաքացիներին, կանչում էին, ինչպես ասված էր նըանցում — կիրակի, ցերեկվա ժամը 12-ին, ամառային ակումբի դահլիճը — «Հասարակական ժողովի»: Գրված էր, նույնպես ասված էր նրանցում, որ — «Ներկա մոմենտի մասին կբանախոսե Համազասպ Աստվածատրյանը» — (կարդա` Մազութի Համոն) և ապա՝ «բանախոսությունից հետո տեղի կունենա մտքերի փոխանակություն մի շարք կարևոր հարցերի մասին. մուտքը ազատ է բոլորի համար. պատասխանատու կարգադրիչ՝ Համազասպ Աստվածատրյան» — ահա՛ այդ հայտարարությունների բովանդակությունը։

                                                             Կարդաց, կարդաց այդ հայտարարությունը վարսավիր Վասիլը, և նրա դեմքը, չգիտեմ ինչու, գարնան առավոտի նման, զվարթ, բացվեց. կարծես յուղ քսեցին վարսավիրի դեմքին։ Ձեռքերը իրար շփելով՝ մտավ Կինտաուրի Սիմոնի կոշկակարանոցը վարսավիր Վասիլը և զվարթ բացագանչեց. «Մազութի Համոն էլի կանչել է քեղի, տո՛, Կլուբի