Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/140

Այս էջը սրբագրված է

էին տվել սատանի ջրաղացի, ոչ ջուր էր լցվում ա֊կանջները, ոչ մտքի հատիկ: Բանահյության երկրորդ մասը, սակայն, բավականին հետաքրքրեց և նույնիսկ այն աստիճանի հուզեց հանդիսականներին, որ մինչև անգամ Կինտաուրի Սիմոնը — Կլուբի մեյմունը, ձայն առավ և».. համարյա թե խոեց:

«Դուք գիտեք, — ասաց Մազութի Համոն հարցի գործնականին անցնելով,— որ, երկրորդ շաբաթն է արդեն, ինչ պատերազմ է հայտարարված մեր դարավոր թշնամուն—ոսոխին: Մեր հաղթապանծ զորքերն արդեն մտել են թշնամու սահմանները,— մո՜տ է, մո՜տ է արդեն փառավոր այն օրը, երբ մեր փառավոր զորքերը Երզրում կմտնեն: Ծանրության կենտրոնը հիմա նրանումն է, որ մենք, նայիրցիներս, հարկ եղած լրջությամբ գիտակցենք, հասկանանք լիովին այն խոշոր նշանակությունը, որ ունեն այդ անցքերը և կարող են ունենալ մեր նարդի համար։ Բավական է գիտակցել այս հանգամանքը միայն, որպեսզի հասկանանք, որ չի կարելի այսօր, այո, չի կարելի ձեոքերը ծալած նստեի հարկավոր է ցույց տալ մեզ բոլորիս համար նվիրական գործին ամենայն աջակցություն, լիակատար աջակցություն: Թե՛ բարոյական, և թե՛, մանավանդ, նյութական: Դուք գիտե՞ք, — ձայնը բարձրացնելով և խորին հուզմունքով բացագանչեց հանկարծ Մազութի Համոն, — որ ես հայտնեմ պիտի հիմա մի ուրախալի, մի, բացառիկ նշանակություն ունեցող, խոշոր նորություն. — թագավոր կայսեր ստորագրությամբ գրություն է ստացվել փոխարքայի հասցեով, որով թույլատրվում է մեգ կամավորական բանակներ կազմակերպել — ուրիշ