Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/151

Այս էջը սրբագրված է

հիմա, երբ տենդոտ գործունեություն էր սկսել, հանձինս Մազութի Համոյի և ընկ. Վառոդյանի, Տեղական Կոմիտեն — ի՞նչ, ի՞նչ մխիթարանք կարող էին պատճառել այդ թշվառ սանիկի, մեղմ ասած տղայական արարքները Արամ Անտոնիչին՝ նրա քեռուն, «Հոգեհորը»: Նա, Կարո Դարայանը, հասկանո՞ւմ եք՝ համարձակվում էր ինչ֊որ փայտիկներ խրել «Ընկերության» անիվը, — այդ ողորմելի ճիճուն, այդ «Կարո Փարայանը»: Դարայանի անվան սկզբնատառը այդպիսի մի երկմիտ կերպարանափոխության ենթարկողը նույն անձնավորությունն էր էլի նույն ընկ. Վառոդյանը, որ առանձին մի շնորհք, մի փոքրիկ թուլություն ուներ դեպի նման, այո, «երկմիտ» հանաքները. նա չէ՞ր» նա չէ՞ր միթե, որ «Գ»֊ի էր վերածել պ․ Մարուքեի պատմական ազգանվան սկզբնատառը՝ «Գրաստամատի» փոխելով արքայական <Դրաստամատը». նա՛, նա էր էլի, ինչպես առիթ ունեցանք վերևում հիշելու — գավառացի չնչին վարժապետից արդեն «անձնավորություն» դարձած այդ ընկ. Վառոդյանը…

Երեկոյան ժամը դեռևս ութ և կեսին լիքն էր, ծայրեիծայր լիքն էր արդեն ամառային ակումբի դահլիճն այդ երեկո։

Առաջին շարքի նստարանները բռնված էին արդեն քաղաքի վերին, այո՝ ամենավերին խավերով: Այդպիսի հասարակություն շատ սակավ էր հավաք¬ վում, տարենը մի–երկու անգամ հազիվ էր հավաքում քաղաքի ակումբներում բայց, ասենք, քաղաքի ակումբներում (նայիրյան այդ քաղաքը բացի ամառային ակումբից ուներ և ձմեռայինը)— երբեք էլ չէր հավաքվում նման հասարակություն