Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/154

Այս էջը սրբագրված է

բենի դասատուն, որ աշակերտել էր Մանուկ Աբեղյանին և պարծենում էր դրանով,— օր. Վարդուհի Զատտիկյանը,որ չեր կարող «տանել» օր. Նվարդին — նո՛ւյն այդ օր․ ՆՎարդ Լուսպարոնյա-նը՝ «մազը կտրածը»— պ. Աշոտի կողքին, այն ճեմարանավարտ պ, Աշոտի, որ արդեն սկսել էր, դեպքերի բերումից ավելի ևս ոգևորվելով, նայիրյան լեզվի պրոպագանդը ռուսախոս երիտասարդների շրջանում» և արդեն իսկ ուներ, մանավանդ վերջերս, բավականին հաջողություն Սրանց հետ խառն և սրանցից հետո — դահլիճը ծայրեիծայր լցրած տեղավորվել էին արդեն այլևայլ հասարակ քաղաքացիներ, ինչպես մանր խանութպաններից շատերը՝ Կարապետյանը, Հովհաննիսյանը, Պողոսյանը, Պողոսյան երկրորդը . Կարապետյան երրորդը, — ուսանողներ, աշակերտներ, ճեմարանցիներ (վերջիններս ուսանողների և աշակերտների մեջտեղ գտնվող մի ուրույն կատեգորիա էին կազմում նայիրյան այդ քաղաքում ինչպես, երևի, և բոլոր քաղաքներում,— և հատուկ ատելության էին ենթակա ռուսական դպրոցների սաների կողմից, դեպի որոնք իրենք ևս առիթ չէին կորցնում իրենց ծայրահեղ զզվանքը հայտնելու)—մի խոսքով՝ մարդ չկար, որ այն¬ տեղ չլիներ, պակասում էին, թերևս, Մեռելի ծնողը և Քոր Արութը միայն, բայց նրանք էլ դե, երեվի դեռ զբաղված էին իրենց եռանդուն առևտրով—վակզալի մեյդանում:

Ժամը իննից հինգ րոպե պակաս դահլիճը, որպես ծփուն մի արտ, ծփաց ոլ օրորվեց. բոլորը շուռ տվեցին գլուխները դեպի մուտքը. արդեն մտնում էին, զուգված ու շողշողուն, գավաոապետը