Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/162

Այս էջը սրբագրված է

«Ընկերության» դաշնակներին հակադրելով՝ նվագում են իրենց հնչակները: Հետո նրանք մտան պ. Մարուքեի սենյակը։

Սենյակում սպասում էր նրանց, վեպիս առաջին մասից մեզ արդեն հայտնի՝ երկրորդ ծխականի վարժուհի օր. Սաթոն: Դա այն «պսակի չարժանացած» օր. Սաթոն էր, որ, մեզ արդեն հայտնի պատճառով, հնարավորություն չէր ունեցել վերջացնելու գիմնազը․ Ինչպես արդեն գիտենք՝ այս տխուր հանգամանքում մեղավոր էին նրանք — ՕսեփՆարիմանովը և Գեներալ Ալոշը։ Բայց արդեն անցած, մոռացված պատմություն էր այդ. այժմ «պսակի չարժանացած» օր. Սաթոն փաստապես արժանացել էր, թեկուզ ոչ պաշտոնական, բայց և այնպես «պսակի», անտարբեր չէր, ասում էին, դեպի պ. Մարուքեն օր. Սաթոն, և պ. Մարուքեն էլ, մանավանդ դպրոցից հեռանալուց հետո, չէր խուսափում նրա, օր. Սաթոյի, քնքուշ վերաբերմունքիցդ Շա՜տ֊շա՜տ էր տառապել այդ գիշեր, պ. Մարուքեի անկողնի վրա ընկած, մինչև առավոտ, մինչև նրա գալը, օր. Սաթոն. բայց, տարօրինակն այն է, որ, պ. Մարուքեի վերադառնալուց հետո, քիչ էին նման սիրային զրույցների օր. Սաթոյի զրույցները, նա նույնիսկ չհարձակվեց, չփաթաթվեց սիրած ասպետի պարանոցին, չհամբուրեց նրան։ Այլ... հա՛հ–հա՛հ ծիծաղեց օր. Սաթոն, երբ մտան պ. Մարուքեն և Կարո Դարայանը. շնորհավորեց նրանց «Հարսանիքը» — և ապա, արագ–արագ, սկսեց խոսել… «Ընկերության» մասին։
«Ընկերությունը», ասում էր օր. Սաթոն, վաղուց արդեն սկսել է գործել։ Արդեն ընկ. Վառոդյանը ամեն օր առավոտյան տասից «կամավորներ» էթ