Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/168

Այս էջը սրբագրված է

Անգինս» Բարսեղովնայի գլխավորությամբ «խմբի» օգտին։ Ժողովարարությանը մասնակցում, էր համարյա թև քաղաքի ամբողջ «վերին խավը», նույնիսկ գավառապետը, Մազութի Համոյի դստեր՝ Սևաչյա Պրիմադոննայի ընկերակցությամբ, մի քանի վարկյանով երևացին, մտան ամենանշանավոր, օր․ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի,. պ․ Աբոմարշի, Պարսկաստանցու և այլն—խանութները և ոչինչ, դժգոհ չմնացին։ Հաջի Օնիկ էֆենդին նվիրեց սիրելի կամավորներին մի պարկ շաքար, իսկ Պարսկաստանցին — մի արկղ ծխախոտ և մեկ էլ «Լապշինի» լուցկի։ Պ. Աբոմարջը ձեռնոցներ նվիրեց կամավորներին, Ժգենտին —դեղորայք, եղբ․ Բալասյանները, որ զբաղվում էին սապոնի առևտրով—սապոն, և այսպես շարունակ— տվեց, ով ինչ որ ուներ, ով ինչից որ հարուստ էր, ինչպես ասում են… Բայց և այնպես հարկավոր է հիշատակել, որ ամենամեծ նվիրատուն—պ Աբո֊մարշն էր, որ, ինչպես ասում էր հետո — «վառե| էր», այսինքն վառվել, որովհետև տվել էր—մենք քանակը չշեշտեցինք — տասներկու զույգ կաշվե ձեռնոցներ, իսկ դա ավելի շատ արժեր, քան Հաջու մի պարկ շաքարը կամ եղբ Բալասյանենց սապոնը։ Բայց, շատ որոշ նախադասություններով, հայտնում էր հետագայում պ․ Աբոմարշը, որ այդ նվերը նա արել է ոչ այնքան կամավորներին, որոնց, վերջ ի վերջո, «Հերն էլ անիծած»,— այլ… Սևաչյա Պրիմադոննային:«Ծիծիկները Ուտեմ» — ասել էր նրան այդ զրույցի ժամանակ վարսավիր Վասիլը — «Իմ մաստերսկոս գար՝ էշից բերած էղնիմ, թե պատի հայլիս չտայի»: Ահա' թե ինչպիսի ահռելի, ինչպիսի հերոսական