Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/179

Այս էջը սրբագրված է

նորից — խոչընդոտ, սիրելի ընթերցող:— Ո՞րտեղ է, ո՞րն է այդ երկիրը — կարող ես հարցնել դու հիմա,— և ես նորից կարող եմ մնալ քիթս կախ, այսինքն' շվարած։ Շվարած ո՛չ թե այն պատճառով, որ չգիտեմ այդ երկրի տեղը, այլ այն հասարակ պատճառով, որ իմ հավաքած պատմական և աշխարհագրական ստույգ տեղեկությանց նայելով — այդ երկիրր շատ քիչ է նման գոյություն ունեցող այլ երկիրներին, ասենք — Արգենտինային, Չիլիին, Տաճկաստանին, Ռուսաստանին, կամ թեկուզ Հաբեշստանին կամ Ալբանիային... Քիչ է նման ո՛չ թե իր աշխարհագրական դիրքով, բնակիչների կազմով, պետական սիստեմով և այլն, այլ... Հենց այս «այլուլմն» է բանը,սիրելի ընթերցող։ Այս «այլն» է ահա, որ ձեռնթափ է անում ինձ, քարից–քար խփում, խայտառակում: Բանն այն է, որ այդ «երկիրը», այդ չարաբաստիկ «Նայիրին» , ինչպես բանաստեղծներն են հաճախ ասում իրենց գերերկրային սիրուհիների մասին — «և կա, և չկա»: Կա, իհարկե, կա, եթե ոչ ինչպե՞ս պիտի ապրեին «չեղյալ» այդ երկրում մի շարք այնպիսի պատկառելի մարդիկ, ինչպիսիք են նույն Գեներալ Ալոջը, Օսեփ Նարիմանովը, Քին Արութը, պ. Մարուքեն, — ո՞րը թվեմ։ Մարդիկ, որոնց երկրային գոյությունը, ինչպես տեսնում եք, ոչ մի դեպքում չի կարելի, իհարկե, կասկածի ենթարկել։ Եվ, միևնույն ժամանակ, չկա,որովհետև... եթե նա լիներ — ապա ուրեմն ինչո՞ւ նա պիտի անվանվեր «Նայիրի» — այսինքն կրերի անուն, որ դուք չեք գտնի այսօր և ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա: Փորձեցեք մի նամակ գրել և հասցեագրել այսպես'