Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/183

Այս էջը սրբագրված է

ամենասովորական «Լույսի» կառավարիչ Մազոլթի Համոյի, այդ Համո Համբարձումովիչ Ասատուրովի ուղեղային մշուշը — որ մեր ամբողջ կյանքն իր «տակով- վրայով» ոչ այլ ինչ է եղել, եթե ոչ ճիշտ որ — «ուղեղային մորմոք»—սրտի հիվանդություն… Այո։ Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղի զառանցանքն էր այդ քաղաքն իր «տակով-վրայով» և մենք, սիրելի ընթերցող, տարիներ շարունակ ապրել ենք Մազութի Համոյի ուղեղից սահած այդ զառանցանք– քաղաքում, ապրել ենք զառանցանքում, որպես «մեր տանը»— և մենք այդ չենք իմացել, գլխի չենք ընկել, չենք գիտակցել։ Եվ դո՛ւ, ընթերցո'ղ, ավելի քան սխալված կլինես, եթե կարծես, որ սույն իմ այս պոեմանման վեպում ես ցանկություն եմ ունեցել նկարագրել իրապես գոյություն ունեցող մի քաղաք, պատկերել այդ քաղաքի երկրային բնակիչներին, վեր հանել ինչ-որ չտեսնված «տիպեր»:— Այդպիսի բաներ ես երբեք էլ չեմ մտածել, ընթերցո՛ղ, և չէի էլ կարող մտածել։ Իսկ ինչ վերաբերում է այն, առաջին հայացքից կարծես թե ինձ մատնող, հանգամանքին, որ ես քանիցս, սկզբից ևեթ, խոսել եմ այդ քաղաքի և նրա բնակիչների մասին, որպես շատ սովորական, միանգամայն հաստատ գոյությանց մասին,—ինչ վերաբերում է դրան, սիրելի ընթերցո՛ղ, ես այստեղ հարկադրված եմ ասել, բացեիբաց խոստովանել, որ ես իւաբել եմ քեզ, յուղել եմ գլուխդ, ինչպես խաբել է ինձ տարիներ շարունակ Մազութի Համոն, ինչպես խաբել է և քեզ, միևնույն է՝ ապրել ես դու, թե ոչ մեր նկարագրած քաղաքում. խաբել է, մշուշ է փռել աչքերիդ—չես իմացել։ Այո՛, ընթերցո'ղ,