Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/184

Այս էջը սրբագրված է

զառանցանք էր այդ քաղաքը, ուղեղային մորմոք– և կար, գոյություն ուներ, թվում էր թե ապրում է երկրային — քանի կար կենդանի էր դեռ Մազութի Համոն, քանի փռում էր դեռ օրերի և տարիների վրա իր ուղեղային շղարշը Համո Համբարձումովիչ Ասատուրովը — Մազութի Համոն: Էլ ի՞նչ «տիպեր» կամ «հերոսներ»— և ես էլ չգիտեմ, թե էլ ի՞նչ զահրումար... Նրան, միայն նրան, այսինքն ոչ թե Մազութի Համոյին, այլ նրա հանճարեղագույն ուղեղին էր, այո՝, պարտական նայիրյան այդ քաղաքն իր երկրային գոյությամբ— և առանց նրա, այսինքն ոչ թե Մազութի Համոյի, այլ նրա ուղեղի, չէր կարող գոյություն ունենալ, անդամ մի երկվայրկյան ապրել ոչ միայն նայիրյան այդ քաղաքը, այլև ամբողջապես հենց ինքը — երկիրը Նայիրի: Չե՞ս հավատում Նայիր շուրջդ ապա. ու՞ ր է մեր նկարագրած քաղաքը, ո՞ւր են նրա բնակիչները։ Ուր են Մեռելի Ենոքը և Տելեֆոն Սեթոն... Ո ւր են, nւր են, վերչտպես, Վարդանի կամուրջը և Առաքելոց եկեղեցին-» Չկան, ծուխ են դարձել, ցնդել են մշուշում– դարձել են մուժ ու հիշատակ։ Ինչո՞ւ։ — Որովհետև չկա, այլևս ցնդել է մշուշում Մազութի Համոյի ուղեղը.— չկա․ մուժ է դարձել. դարձել է մշուշ ու հիշատակ։ Իսկապես որ հանճարեղ կարողություններ ուներ այդ ուղեղը, զորավոր կարողություններ։ Բավական են, կարծեմ, վերևում ասածներս միայն, որպեսզի հասկացողություն կազմվի այդ հանճարեղագույն ուղեղի կարողության մասին. բայց արեք տեսեք, որ ես ամենակարևորը և ամենազարմանալի․