Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/192

Այս էջը սրբագրված է

Այո՛: Ո՞րն էր — «Նայիրին»… Նա այնտեղ էր — Համո Համբարձումովիչի ուղեւղա–ընտանեկան եղջյուրներին… ներողություն՝ պոզերին նստած,սնում էր, սնում էր նրան ՀամոՀամբարձումովիչի ուղեղը, որպես մի իրականացած «պերպետուում-մոբիլե». գերմանական հայտնի գիտնական հելմհոլցի նշանավոր թեորիան հերքելով՝ անհատնում եռանդ, իրա տերմինոլոգիայով ասած՝ ազգային էներգիա էր մատակարարում իրեն ու ամենքին։ Բայց այստեղ հարկավոր է արդեն, ինչպես ասում են՝ «փակագծերը թանալ»: Հարկավոր է ասել. որ «Համո Համբարձումովիչի ուղեղ» ասելով պետք է մոտավորապես այն հասկանալ (մենք մոտավորապես այն ենքհասկանում), ինչ որ հասկանում են իդեալիստ փիլիսոփաներից ոմանք «ես» ասելով. —«տիեզերական ոգի» — տվյալ դեպքում է իհարկե, նայիրյան մասշտաբով: Իհարկե, Մազութի Համոյի ուղեղն էապես մի մասնիկն էր միայն Կենտրոնաուղեղասարդի, նայիրյան այդ «տիեզերական ոգու», որ շուտով, շուտով, իր դիալեկտիկական զարգացման սինթեզին հասնելով՝ պիտի իրականանար օրերում ու տարիներում, որպես հազարամյա նայիրա-արքայություն: Նրա, այդ «տիեզերական ոգու» (նայիրյան մասշտաբով) գերագույն սուբստանցիան էր— «Ընկերությունը», այսինքն կենտրոնաուղեղասարդ, և այդ «տիեզերական ոգու» (նայիրյան մասշտաբով) մի մասնիկն էր ահա Համո Համբարձումովիչի ուղեղը տեղական սուբստանցիան: — Եվ այդտե՛ղ էր ահա Նայիրին, Համո Համբարձումովիչ այդ հանճարեղագույն ուղեղում։ Այդտեղ էր. շինվում էր այդտեղ։ — Լրացել