Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/194

Այս էջը սրբագրված է

հազիվ էր գլուխը դուրս երկարել կառքից —շրջպատեցին, լեզու առան հանկարծ այդ մարմնավորված եղջյուրներր,— ներողություն՝ պոզերը «— Աղա՜ա՜, մզի տե՜-ե՜-ե՜ղ,…» խոսեցին, բազմաձայն ու բազմագլուխ, կենդանի եղջյուրները, այսինքն՝ պոզերը։– «Ո՞րտեղից եք» — մեքենայաբար- հարցրեց Համո Համբարձումովիչը, բնազդորեն, երևի, գլխի ընկնելով, որ ինչ–որ առնչություն պետք է չինի դրանց և իրա, այսինքն Համո Համբարձումովիչի, ուղեղաընտանեկան եղջերա–պոզերի մեջ։ « — Ո՞րտեղից եք» — հարցրեց Մազութի Համոն։

 «Բա՜–սե՜–նա՜ ,Բա՜–սե՜–նա՜»— խոսեցին, հազար–բերան ասինխուժեցին ուղեղը։ 

«Գաղթական են, սահմանին են փախե»— պարզաբանեց կառապանը Մազութի Համոյի. խռնվեց. խառնվեցին իրար, ուղեղից սահելով՝ ետ նորից Համո Համբարձումովիչի ուղեղը խուժեցին եղջյուրներնր ու պոզերը, ուղեղում, հաստատ մարմնավոր, Նայիրին էր արդեն — երկրայինը կառք, կառապան, բարձրահասակ սպա, Անգինա Բարսեղովնայի պղնձագույն սրունքները — գաղթականներ…Բասեն:

Ձեռքր քաշում էր կառապանի թևից։ Կառքի մեջ հասակովը մեկ կանգնած— արդեն «Լույսի» գրասենյակն էր գնում Համո Համբաըձումովիչը.—ուղեղից ելնելով, արդեն դիմավորում էր նրան գրասենյակի դռներում Վառոդյանը՝ փափախավոր