Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/200

Այս էջը սրբագրված է

Արդեն մութն էր, երեկոյան ժամն արդեն 10֊ը կլիներ երբ Համո Համրարձումովիչր մտավ գավառապետի բնակարանը։ Մարտի 9-ն էր. 1917 թվի մարտի 2-ը։

Թե ինչ էր խոսվել այդ երեկո դա գառապետի բնակարանում —Աստված ինքը գիտե, բայց մի քանի օր անց պ. Մարուքեն ասում էր, որ այդ երեկո գավառապետի մոտ են եղել, բացի Համո Համբարձումովիչից, նաև բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Գեներալ Ալոշը և դպրոցի տեսուչը — Արամ Անտոնիչը: Բայց մենք այդ առթիվ ստույգ տեղեկություններ չունենալով՝ հարցը թողնում ենք բաց հարցի տեղ թողնում ենք — բաց տարածություն, թող լցնի, ում երևակայությունն ինչով որ կամենա, այդ թաց տարածությունը։ Մենք ենթադրություններ չենք ուզում անել։ Եվ, վերջ ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի, թե ո՞վ է ներկա եղել այդ երեկո գավառապետի և Համո Համբարձումովիչի զրույցին.— էականն այդ չէ, ընթերցո՛ղ, այլ այն, թե ո՞ւր են գնացել այդ երեկո, գավառապետի բնակարանից ելնելով, Համո Համբարձումովիչը և բժիշկը. — ահա՛ հարցը։ — Եվ այս հարցի շուրջն էր ահա, որ մի քանի օր անց քաղաքում պտտվել սկսեցին զանազան հետաքրքիր զրույցներ. հետա- քըրքիր թեկուզ այն պատճառով, որ այդ զրույցները կապված էին — երևակայո՞ւմ եք — «մութ տեղի» հետ, այսինքն Հինգհարկանի Շենքի Ներքևի հարկի ամենածայրը, անկյունում գտնվող այն փոքրիկ սենյակի, որ ընկ. Վառոդյանի կռնակի վրա — ինչպես հիշում է ընթերցողը վեպիս առաջին մասից—թողել էր... հետաքրքիր հետքեր։