Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/202

Այս էջը սրբագրված է

Թերթեր երրորդ օրն էր չէր ստացվում։ Չէին ստացվում անգամ նայիրատառ «Մշակն» ու «Հորիզոնը». ասում էին, որ գավառապետը մարդ է կանգնեցրել կայարանում և ձերբակալում է բոլոր ստացված թերթերը. ասում էր — պ. Մարուքեն: Այնպես որ կատարյալ անգիտության մեջ էր քաղաքը դեռ, երբ այդ առավոտ, բերդից շարժվել սկսեցին — զորքեր, զորքեր, զորքեր. գնդացիր ու թնդանոթ։ Ինչպես ասացինք՝ փակվեցին խանութները, որ նոր էին բացվել. խանութպաններից որը տուն գնաց, որը հենց էնպես կանգնեց իր փակ խանութի փակ դռան առջևը, որն էլ Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնաց՝ լուրեր ստանալու։ Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնացողների մեջ էր և Հաջի Օնիկ Էֆենդի Մանուկոֆը, անդլիախոս գորգավաճառը։ «Հը՞, բան մը կեասկընա՞ք սա ղլաբալըղեն» — հեգնախառն հարցրեց Հաջի Օնիկ Էֆենդին սրճարան մտնելով. — «Ընչի՞ չենք հասկընա օր» կտրուկ պատասխանեց Տելեֆոն Սեթոն.— «զորքին պրիկազ է էկե օր ռևալյուց Էնեն» — վերջացրեց Սեթոն ու տիրեց լռություն. Հեռվից, գավառապետի բնակարանի կողմից, լսվեց մի հազարբերան «Ուռռա». գրոհի գնացող զինվորների ցնծալից ու ահավոր աղաղակ էր դա, որ ներկաների վրա անում էր միստիկ տպավորություն։ Լուռ էր. լուռ լսում էին բոլորը. դեմքերի արտահայտությունն այն էր, որ, կարծես, նրանք սպասում էին թնդանոթի պայթյունի. Հառել են լսողություններն ու սպասում են անհամբեր՝ հիմա կպայթի: — «Կըսեն Բերդեն թոփի են կապե նաչալնիկի տունը» — արտահայտեց ընդհանուրի միտքը պ. .Աբոմաշը, որ նույնպես գտնվում էր