Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/207

Այս էջը սրբագրված է

Արդեն վերջացրել էին ճաշը, երբ եկավ ընկ. Վառոդյանը: Ընկ. Վառոդյանը ներս ընկավ շնչապատառ։ Եվ ահա Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի համար, իր իսկ բնակարանում, պատահեց չտեսնված մի բան. Համո Համբարձումովիչը, բժիշկը ընկ. Վառոդյանր խնդրեցին Հաջուն, որ նա թույլ տա իրենց առանձնանալ հարևան սենյակը: Հաջին իհարկե, թույլ տվեց, թեկուզև ո՛չ առանց զարմանքի, որ իր իսկ բնակարանում հյուրերն ուզում են ազատվել իրենից: Բայց և այնպես՝— «ընելիքդ ի՞նչ, Հաջի՛. ընկեր ես — պիտի քաշես» — մտածեց Հաջին ու առաջնորդեց հյուրերին հարևան սենյակը։ Մտան հարևան սենյակը Համո Համբարձումովիչը, բժիշկը և ընկ. Վառոդյանը. Համո Համբարձումովիչը, բժիշկը և ընկեր Վառոդյանը փակվեցին հարևան սենյակում։ Իսկ Հաջին մնաց քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ ճաշասենյակում. նայիրախառն ռուսերենով սկսեց զրուցել քաղաքի պարետի (բարձրահասակ սպա֊ յի) հետ օրվա անց ու դարձի մասին։ Խոսում էր Հաջին քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ, բայց միտքն այնտեղ էր — հարևան սենյակում։ Հասկանում էր Հաջին. գիտեր. այդ վայրկյանին հարևան սենյակում նիստ էր Տեզական Կոմիտեի: Գիտեր, բայց չէր հասկանում Հաջին, որ այդ վայրկյանից պատմական վայր էր արդեն իր,Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանը. որ այդ վայրկյանին իր, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանում, հարևան սենյակում, կատարվում էին, ինչպես իր, այնպես էլ ամբողջ նայիրյան ցեղի համար—ճակատագրական անցքեր: — Այդ վայրկյանին Համո Համբարձումով իչը, բժիշկը