Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/209

Այս էջը սրբագրված է

մեր աչքին ունեն ճշմարտախոսի անկաշառ կերպարանք։— Անցնենք այդ դեպքերին։

Ամենից առաջ հարկավոր է ասել, որ այդ նույն մամանակ, երբ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանում հավաքված՝ կատարվող դեպքերի հանդեպ իր բռնելիք դիրքն էր որոշում Տեղական Կոմիտեն — այդ նույն վայրկյանին քաղաքում

արդեն կային մարդիկ, որ ո՛չ միայն արդեն որոշել էին իրենց դիրքը, այլև փակցրել էին քաղաքի պատերին իրենց այդ դիրքի մասին ռսատառ և նայիրատառ հայտարարություններ։ Եվ, կարևորն այն է, որ այդ հայտարարությունների տակ, ի թիվս այլ, մեծ մասամբ քաղաքին անծանոթ ստորագրությանը, կային և երկու ստորագրություն, որ բավականին մտահոգություն էին պատճառում ոչ միայն քաղաքի նիսիա բնակիչներին, այլև շատ ավելի պատկառելի մարդկանց. —Կարո Դարայանի և պ. Մարուքեի (ստույգ՝ Մարուքե Դրաստամատյան) ստորագրություններն էին դրանք, որ մեխի գլուխների նման ցցվելով այդ հայտարարությունների տակից՝ մի շարք պատկառելի նայիրցիների մեջ սկզբից ևեթ այն միտքն էին առաջ բերում, որ այդ մեխի գլուխներին հարկավոր է խփել: Այդ հայտարարություններից բխող այս, որոշ չափով իմպրեսիոնիստական ցանկությունն ավելի ևս խորացավ մի շարք նայիրցիների մեջ մի օր անց, երբ քաղաքում տարածվել սկսեցին «Մութ Տեղ»-ի հետ կապված վերոհիշյալ լուրերը. ասում էին, որ այդ լուրերը տարածում է պ. Մարուքեն. ինչպես ասել ենք արդեն՝ նույնիսկ կարծողներ կային, որ այդ լուքելրր տարածելում մատ