Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/217

Այս էջը սրբագրված է

իսկական աղբյուրը. օր. Սաթոն այնպես էր տարածում այդ լուրերը, որ լուրերի սկզբնական աղբյուրը, այսինքն օր. Սաթոն, մնում էր, ինչպես ասում են, ստվերում, մնում էր—անհայտ: Ահա այս էր պատճառը, որ, չնայած ընկ. Վառոդյանի թափած գերմարդկային ջանքերին — նրան, ընկ. Վառոդյանին, այնպես էլ չէր հաջողվում այդ լուրերի առաջն առնել. իսկ այդ բանում ո՞վ կարող էր ավելի շահագրգռված լինել, քան ինքը միլիցիապետը, այսինքն նույն ընկ. Վառոդյանը։ Եվ իր այս շահագրգռման համար, ասում են, ընկ. Վառոդյանն ուներ ավելի քան ծանրակշիռ պատճառներ։ Օրինակ՝ թեկուզ հենց այն, որ այդ լուրեր տարածող աղբյուրը քաղաքում բաց էր թողել այնպիսի մի լուր, որից նույնիսկ ընկ. Վառոդյանի մազերը, ինչպես ասում են, բիզ—բիզ էին կանգնում — էլ ո՞ւր մնաց ուրիշներինը։ Այդ լուրեր տարածող աղբյուրը Կարո Դարայանի սպանության առթիվ ,քաղաքում տարածել էր, որ զուր տեղն է պ. միլիցիապետն այնքան եռանդուն կերպով որոնում Դարայանի սպանողներին։ Այդ աղբյուրին նայելով' միլիցիապետը Դարայանին սպանողներին կարող էր գտնել... իրենից չափազանց մոտիկ, եթե ոչ—հենց իր մեջ... Այսպիսի ահա անպատկառ լուրեր էր տարածում ստախոսության այդ անպատկառ աղբյուրը, և նրան շատ թանկ կնստեր նման հանցագործությունը, եթե նա ընկներ հեղափոխական իշխանության, այսինքն՝ ընկ. Վառոդյանի ձեռքը։Բացի այս՝ ստերի այդ աղբյուրը տարածում էր լուրեր, որ իբր թե քաղաքում նոր հաստատված հեղափոխական իշխանությունը, այսինքն Տեղական