Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/218

Այս էջը սրբագրված է

կան Կոմիտեն հանձինս Համո Համբարձումովիչի, բժշկի, ընկ· Վառոդյանի և այլոց, ազատ է արձակել, երևակայո՞ւմ եք — գավառապետին, ոստիկանապետին և «Մութ Տեղի» գլխավոր վարիչին— ահա՛ թե ինչ։ Եվ մի՞թե այդ միևնույն աղբյուրը չէ՞ր, որ շրջանառության էր հանել մի այլ, ոչ պակաս անպատկառ, զրպարտություն ևս այն մասին, թե քաղաքի պարետը (բարձրահասակ սպան) գաղտնի պահվում է հենց իրա՝ Համո Համբարձումովիլի բնակարանում։ — Այսպիսի լուրեր էր տարածում ահա Կարո Դարայանի սպանությունից և պ. Մարուքեի անհետանալուց հետո ստոր պրովոկացիաների (ինչպես ասում էր ընկ· Վառոդյանը) այդ աղբյուրը, այսինքն՝ օր. Սաթոն, և այս լուրերն այնքան էին ջղայնացնում ու անհանգստացնում քաղաքի հեղափոխական իշխանությանը (Տեղական Կոմիտեին), որ նա, այսինքն քաղաքի իշխանությունը (Տեղական Կոմիտեն) հարկադրված եղավ ի վերջո մի ընդարձակ հայտարարությունով պաշտոնապես հերքել քաղաքում տարածված այդ պրովոկացիաները, որոնք, ինչպես ասված էր հայտարարության մեջ, նպատակ ունեն փորել ժողովրդական իշխանության դեռ նոր հաստատված հիմերը և վերականգնել ցարական լպիրշ ոեժիմը: — Այսպես էր ասված այդ հայտարարության մեջ. ավելին՝ ժողովրդի թշնամի և ցարական ստոր վարձկան էր հայտարարվում այդ հայտարարության մեջ նման պրովոկացիաներ տարածողը, իսկ հայտարարության ամենավերջում ասված էր, որ, ճիշտ է, հեղափոխության թշնամի մի շարք ցարական վարձկանների ջանքերով բանտից փախած են եղել