Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/221

Այս էջը սրբագրված է

այդ միֆական նամակի պատճենն օր. Սաթոն, բայց ես, դժբախտաբար, մոտավորապես միայն հիշում եմ հիմա այդ միֆական նամակի բովանդակությունը։ Հետաքրքիր նամակ էր այդ նամակը, ընթերցող, բայց ավելի հետաքրքիր էին օր․ Սաթոյի կոմենտարիաներն այդ նամակին։ Եվ ավելի քան հետաքրքիր էր այն (և այս հանգամանքը մինչև վերջ էլ ինձ համար չլուծված առեղծված մնաց)։ թե ինչպե՞ս էր այդ նամակը, հասցեագրված լինելովիրեն–Մազութի Համոյին,—ընկել օր․ Սաթոյի․ ձեռքը, նու, եթե ոչ իսկական նամակը, գոնե պատճենը: Գուցե՞ օր․ Սաթոն հենց ի՛նքն էր հնարել այդ միֆական նամակը և իր հնարածից պատճեն հանել, որպեսզի յուղ լցնի իր առանց այդ էլ բավականին լավ աշխատող անիվին, այսինքն — լեզվին… Ո՞վ իմանա։ Մենք պատմում ենք այն, ինչ որ լսել ենք իրենից — օր, Սաթոյից, և թողնում ենք, որ ընթերցողն ինքը հավատա կամ չհավատա օր․ Սաթոյին։

Այդ միֆական նամակը գրված էր զինվորական բանտից և հասցեագրված Համո  Համբարձումովիչ Ասատուրովին։ նամակի հեղինակն էր — (եթե իհարկե, ընդունենք, որ նամակն իսկապես գրված էր մեկի կողմից և ոչ թե հնարված օր. Սաթոյի ուղեղում)—վերստին ձերբակալված գավառապետը: Այստեղ կարելի է ավելացնել օր․ Սաթոյի հետաքրքիր կոմենտարիան: Օր. Սաթոյի ասելով նամակը գրելուն գավառապետին առիթ է տվել վերստին ձերբակալությունը, որի մեջ, գավառապետի կարծիքով՝ անշուշտ մատ ունեցել է Մազութի Համոն։ Օր. Սաթոն ևս այս հարցում համամիտ