Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/222

Այս էջը սրբագրված է

Էր գավառապետին, իսկ թե ինչո՞ւ է Մազութի Համոն մատ խառնել գավառապետի վերստին ձերբակալությանը — դա պարզ է ինքնըստինքյան, ասում էր օր․ Սաթոն. թեկուզ մեզ համար դա այնքան էլ «պարզ չէ ինքըստինքյան», ինչպես ասում էր օր, Սաթոն։ Բայց անցնենք նամակին։ Հիշում եմ՝ նամակն սկսվում էր «—Հարգելի պ. Ամո Ամբարձումովիչ» խոսքերով, և ես այդ խոսքերը կարդալիս, չդիտեմ ինչու, իսկույն պատկերացրի զավառապետի՝ չոր, դեղնած, իս¬ կապես որ սոխի գլուխը, զայրացկոտ զինվորականի նույնպես չոր» պաշտոնական հայացքը և ցանցառ մորուքը։ Զայրույթի ու ցասման ահասարսուռ բոթ փչեց դեմքիս գավառապետի այդ հասարակ, քաղաքավարի խոսքերից և, թերևս, մասամբ էլ իմ այս հոգեկան շփոթմունքն էր պատճառը, որ ես հիմա այնքան էլ լավ չեմ հիշում նամակի աոաջին նախադասությունները։ Հիշում եմ միայն այն, որ նամակն սկսվում էր հարձակողական նախադասություններով։ Նամակի առաջին իսկ խոսքերից երևում էր, որ հաստատ կերպով վճռել է կյանքի ու մահվան գրոհի դիմել այդ կալանված առյուծը, այդ հուժկու զինվորականը, որի պատահական անկումից օգտվելով՝ ինչպես ասված էր նամակում, քացի էին տալիս նրա ազնվական կողերին անգամ երկարականջ քեռիները:— Այսպիսի մի այլաբանական նախադասությունով էլ, կարծեմ, հենց սկսվում էր զավառապետի նամակը․նախադասությունը չեմ հիշում, բայց հիշում եմ օր․ Սաթոյի կոմենտարիան «երկարականջ քեռիների» մասին․ նրա կարծիքով այդ այլաբանական խոսքի տակ պետք