Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/224

Այս էջը սրբագրված է

շրթունքները:––«Մի՜թե դուք չէիք, հարգելի Համո Համբարձովիչ»— ասվում էր միֆական նամակում — «որ լիզում էիք իմ պնակները և բռնում իմ շուբան ամեն անգամ, երբ իմ բնակարանն էիք գալիս — և մի՞թե ձեր անզուգական դուստր Սևաչյա Պրիմադոննան չէ՞ր, որ հանգստացնում էր իմ, ծանր պաշտոնից քայքայված, ծերությունից հյուծված, վաստակած ջղերը… Իսկ ո՞վ էր, ո՞վ էր, արդյոք»,— ասվում էր ապա այդ միֆական նամակում, — «որ նայիրյան գեղեցկուհիներ էր մատակարարում գաղտնի բաժանմունքի վարիչ Անգելեևին, եթե ոչ այսօրվա «Շրջանային Կոմիսար» Սերգե Կասպարիչը, երեկվա քաղաքային բժիշկը… Իսկ ո՞վ էր,— ասվում էր նամակում,— որ Տեղական Կոմիտեի կնիքով և. «Տեղական Կոմիտե» ստորագրությամբ ահաբեկող նամակ ուղարկեց երկու տարի առաջ մեր քաղաքում հսկայական պրակտիկա ձեոք բերած բժիշկ Կարչևսկոլն, որպեսզի վերջինս իսկույն ևեթ թողնի մեր քաղաքը և հեռանա սատանաների գիրկը—ո՞վ էր այդ անողը, եթե ոչ նույն ինքը, ձեր (այսինքն Մազութի Համոյի, Ե. Ջ.) անզուգական բարեկամ, ներկայումս «Շրջանային Կոմիսար», Սերգե Կասպարիչը, նախկին քաղաքային բժիշկը… Եվ ո՞վ էր, որ — ասվում էր ապա այդ զարմանալի նամակում,— իր տան արտաքնոցի տախտակները թակարդի նման հարմարեցնելով օրը ցերեկով իր տան արտաքնոցում խեղդեց իր հարազատ, խելագարված կնոջը, որպեսզի ազատվի նրանից, իբր մի ավելորդ բալաստից ո՞վ էր, ո՞վ էր այդ ամենի դիվային հեղինակը, եթե ոչ—էլի ինքը, նույն ինքը, բժիշկ Սերգե Կասպարիչը,ձեր