Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/234

Այս էջը սրբագրված է

գերմանացիներին՝ այդւգիսով գլուխ բերելով իր այն խոստումը, որ տվել էր արյոլնարբու Վիլհելմ կայսեր... Ահա՛ թե ո՞վքեր էին դրանք ու ահա թե ո՛վ էր դրանց «ամենավերի գլուխը», այսինքն՝ ամենամեծ ղեկավարը։ Եվ, երևակայո՞ւմ եք, ընթերցող — այդ ժամանակ արդեն պարզվել էր (գոնե այդպես էր ինձ հավատացնում պ. Աբոմարշը), որ նայիրյան այդ քաղաքում այդ սանքյուլոտների, այսինքն անվարտիք շների ղեկավարն է եղել, — հասկանո՞ւմ եք՝ սույն Հաջու խոսքերով ասած՝ այն «շանսատակ եղած» Կարո Դարայանը, որի սպանողներին զուր տեղն էր իր թանկագին ժամանակն ու անսպառ եռանդն անձնվիրաբար մսխելով՝ այնքան տենդագին որոնում ընկ. Վառոդյանը։ «— Շունը շան մահով կսատկի» — ասում էր այդ առթիվ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, և նա, թերևս, իրավունք ուներ, որովհետև, պե՞տք է վերջապես մի կերպ արտահայտություն գտներ այդ պատկառելի նայիրցու անձնուրաց նայիրասիրությունը։ Ահա թե ո՛վ է եղել Կարո Դարայանը, ընթերցո՛ղ, իսկ մենք դեռ ցավում էինք նրա եղերական ահվան համար և անվերապահ հավատ էինք ընծայում նրա ամեն մի խոսքին։ Իսկ նրա ընկերնե՞րը. ովքե՞ր էին նրանք նայիրյան այդ քաղաքում. — առաջինը' Կարո Դարանյանի խորհրդավոր սպանությունից հետո քաղաքից անհայտ անհետացած պ. Մարուքեն էր, ընկ. Վառոդյանի հորջորջած այդ պ. Գրաստամատյանը, և ապա — մեզ քաջ ծանոթ «ծամը կտրած» չակերտավոր «օրիորդ» օր. Սաթոն և էլի մի քանի նման արարածներ, մի երկու հոգի, որ վակզալի մոտերքը հավաքված՝ գլխահան էին